ՈՒսումնական ձմեռ նախագիծ

Իմ ամանորյա ամենասիրելի տոնը անցկացրել եմ տանը ընտանիքիս հետ։Իմ ամանորյա նվերը իմ շատ սիրելի ձմեռ պապիկը  նամակիս համարձայն բերել էր լույսով խոշորացույց,քաղցրներ իմ սիրելի, գլխարկ, նաև ստացել եմ նվեր մազակալներ, հողաթափեր,շարֆիկ։Այցելել եմ տատիկ պապիկս, և էլի մի քանի բարեկամի։Ամեն տարի մի նոր հրաշք   է բերում իր հետ։

Իմ գյուղը նախագիծ

Իմ ծնողները ծնվել են Երեւանում,բայց մայրիկիս մայրիկը մեծացել է Եղեգնաձորի, Չիվա գյուղում։Գյուղը գտնվում է, Վայոց Ձորի մարզում։Իմ մայրիկը, փոքր ժամանակ իր ամառային արձակուրդները անցկացրել է այնտեղ, ու միշտ սիրով պատմում է այդ մասին։

Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը նմանություններն ու տարբերությունները

Ամանորը մեր ընտանիքը շատ է սիրում։Ամեն տարի դեկտեմբերի 31-ին ժամը 23-45 մենք սեղան ենք նստում, շնորհավորում տատիկիս ծննդըան օրը, որից հետո կախարդական զանգերից հետո նոր տարին։Տոնածառը պարտադիր ընտանիքի բոլոր անդամներով ենք զարդարում։Մայրիկիս ընտանիքում ավանդույթը ամեն տարի նույն ձմեռ պապիկ ձյունանուշն է եղել տոնածառի տակ դրված, որը տատիկս խնամքով պահում էր։                                               Ավանդական ուտեստներից թե հիմա,թե հնում թփով տոլման է եղել , պասուց տոլման, գաթան, ընդեղենը  ուղղակի նախկինում չկոտրած են դրել սեղանին։                                                                                                                                                 Իմ ծնողները ձմեռ պապիկից ստացած ցանկացած նվերից ուրախացել են, կարևորը   առավոտյան բարձի տակ մի պոքրիկ քաղցր լիներ։Հիմա մենք ստանում ենք համակարգիչ, հեռախոս, տարբեր խաղեր, ու նաև մեր սիրելի քաղցրեղենից։Ես շատ եմ սիրում ամանորը, ու միշտ անհամբեր սպասում այդ հրաշք օրվան։                                                             Շնորհավոր նոր տարի

Ճամփորդություն դեպի ,,նեղուցի վանք,,

Մեր առաջին ճամփորդությունը ընկեր Սոնայի հետ շատ լավ անցավ։Մենք ճամփորդում էինք դեպի Գեղարքունիքի մարզ, Ազատան գյուղ։Մի լավ խաղացինք, բարձունք հաղթահարեցինք ու հավես օր ունեցանք։Շատ շնորհակալություն ընկեր Սոնային, և ընկեր Անուշին մեզ էդպիսի օր պարգևելու համար։